ԱԺ-ն հաշվեքննիչ պալատի անդամ կընտրի․ ո՞վ է թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Ժիրայր Մխիթարյանի թեկնածությունը: Հարցն արդեն ընդգրկված է վաղվա ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:

Հաշվեքննիչ պալատի խորհրդի անդամի պաշտոնում Մխիթարյանի թեկնածությունն առաջադրել է ՔՊ խմբակցությունը:

Հավելենք նաև, որ քվեարկության արդյունքում հանձնաժողովի 5 անդամներից 4-ը կողմ են քվեարկել, դեմ՝ 0։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2024 թվականի հունվարի 3-ից մինչ օրս զբաղեցնում է Հաշվեքննիչ պալատի վարչության պետի պաշտոնը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս