Նեթանյահուն և Ռուբիոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսով քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների հետ կապված իրավիճակը։

Այդ մասին հայտնել է հրեական պետության կառավարության ղեկավարի գրասենյակը։

«Կողմերը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները՝ ներառյալ պատանդների ազատ արձակումը և Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումը: Պետքարտուղար Ռուբիոն հայտնել է Միացյալ Նահանգների լիակատար և անվերապահ աջակցությունն Իսրայելին և նրա քաղաքականությանը», – ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայում՝ լայնածավալ օդային հարվածներ հասցնելով անկլավին։




Լրահոս