45-ամյա տղամարդը ավտոտնակում ապօրինի հրացան էր պահում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները մարտի 21-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գեղանիստ գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը տանը կից ավտոտնակում ապօրինի հրազեն է պահում:

Իրացնելով ստացված տեղեկությունը Արթիկի համայնքային ոստիկանները մեկնել են Գեղանիստ: Բացատրական աշխատանքի արդյունքում 45-ամյա տղամարդը ավտոտնակից ներկայացրել է 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող հրացան:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս