
ԱՄՆ-ն կարող է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ ։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։
«Մենք բոլոր հարցերը ռազմական ճանապարհով լուծելու կարիք չունենք, բայց դա չի նշանակում, որ եթե մեզ բերեն ինչ-որ կետի, մենք ռազմական գործողությունների չենք դիմի, մենք դա կանենք որոշակի հանգամանքներում»,- ասել է նա։
Վիտկոֆը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն այն է, որ «Իրանը չպետք է միջուկային զենք ունենա»։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք սկսեն ստեղծել միջուկային զինանոց, դա չպետք է տեղի ունենա»,- ասել է ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնացը։