ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերազմում նահատակված զինվորների ծնողները պահանջում են խիստ պատիժ սահմանել Ջալալ Հարությունյանին․ բողոք՝ վերաքննիչ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեմ ՀՀ վերաքննիչ դատարան բողքոք է ներկայացվել:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ պատերազմում զոհվածի ծնողները դիմել են փաստաբան Լիպարիտ Սիմոնյանին, որ նա բողոք ներկայացնի ՀՀ վերաքննիչ դատարան ու պահանջի, որ դատարանն առավել խիստ պատիժ սահմանի Ջալալ Հարությունյանի նկատմամբ:

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել է հինգ ու կես տարվա ազատազրկման: Դատարանն ավելի վաղ 50-ամյա գեներալ-լեյտենանտին մեղավոր էր ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար:

Պատերազմում ծանր վիրավորված Հարությունյանը մեղքը չի ընդունում, արդեն հայտարարել են, որ բողոքարկելու են դատավճիռը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գեներալ-լեյտենանտը կազատազրկվի, այժմ նրան արգելված է լքել Հայաստանը, ինչպես նաև կասեցված է նրա պաշտոնավարումը Պաշտպանության նախարարությունում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս