Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Միրզոյանի հետ․ ինչ է քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր:

Հատուկ ընդգծվել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործընթացում գրանցված առաջընթացը, որին Մոսկվան բարձր գնահատական է տալիս: Նախարարները նաև անդրադարձել են առաջիկա միջպետական շփումների ժամանակացույցին և բովանդակությանը:




Լրահոս