
Հասարակական և քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի գործով առաջին դատական նիստին դատարանը որոշեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցներն անփոփոխ թողնել։
Նշենք, որ փետրվարի 21-ին ՀՀ քննչական կոմիտեն կիրառել էր երկրից չբացակայելու արգելք խափանման միջոցը, իսկ փետրվարի 23-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը կիրառել էր վարչական հսկողություն։
Ըստ դրա` նրան արգելվել է դատավորների, հարկադիր կատարողների, դատախազների, քննիչների, փաստաբանների և նրանց բոլորի ընտանիքի անդամների վերաբերյալ հանրային կերպով արատավոր տեղեկություններ հայտնել։