Արդարադատության նախկին փոխնախարարը պաշտոնի նոր հավակնություններ ունի․ ԲԴԽ գիտնական անդամի թեկնածուների հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարարի նախկին տեղակալը, որը Սրբուհի Գալյանի նախարար նշանակվելուց հետո հեռացավ համակարգից, նոր պաշտոնի հավակնություններ ունի։ Խոսքը Արմենուհի Հարությունյանի մասին է։

Նա ուզում է դառնալ ԲԴԽ գիտնական անդամ։

ԲԴԽ անդամ դառնալու հավակնություններ ունի նաև Արդարադատության նախարարության մեկ այլ աշխատակից։ Խոսքը Անահիտ Աբրահամյանի մասին է։

ArmLur.am-ը նկատեց, որ Արդարադատության նախկին և ներկա աշխատակիցներին ԲԴԽ-ի աշխատանքը դուր է եկել, և ինչպես տեսնում ենք, նրանք ցանկանում են թողնել նախարարությունը և ԲԴԽ անդամ դառնալ։

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ:

Քննարկվել են մարտի 25-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը:

Խմբակցությունը որոշում է կայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղերում առաջադրել Աշոտ Հայրապետյանի, Արմենուհի Հարությունյանի և Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները:

Քնար Մանուկյան

 




Լրահոս