Չինաստանը նախագծում է թողարկել նոր սերնդի ռոբոտներ՝ աշխատուժի պակասը հաղթահարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանը մշակել է արհեստական բանականությամբ (AI) գործարկվող ռոբոտներ՝ լուծելու աշխատուժի պակասը, երկուշաբթի օրը հաղորդել են Չինաստանի պետական լրատվամիջոցները:

Չինական Արևադարձային գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի (CATAS) և Պեկինում գործող Automotive Walking Technology ընկերության կողմից համատեղ մշակված ինքնանավարկվող ռոբոտները հեղափոխություն են կատարում գյուղատնտեսական ավտոմատացման ոլորտում, հաղորդում է Պեկինում գործող Xinhua լրատվական գործակալությունը:

Ռոբոտները փորձարկումներ կանցնեն Չինաստանի հարավային Հայնան նահանգում գտնվող կաուչուկի պլանտացիաներում ապրիլին ամսին:

Նշենք,որ Չինաստանի բնական կաուչուկի ոլորտը, որը կենսական նշանակություն ունի անվադողերի արտադրության համար և որպես արդյունաբերական մատակարարման աղբյուր, ներկայումս բախվում է աշխատուժի մեծ պակասի` իր հյուծող աշխատանքային պայմանների, գիշերային հերթափոխերի և մասնագիտական հիվանդությունների բարձր հաճախականության պատճառով:

«Մենք քննարկումներ ենք անցկացրել մի քանի բազմազգ անվադողերի ընկերությունների և կաուչուկ արտադրողների հետ ողջ Հարավարևելյան Ասիայում, ներառյալ Ինդոնեզիայում և Թաիլանդում, և նրանք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մեր արտադրանքի նկատմամբ», – հավելել է Կաոն:




Լրահոս