Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն ու Սյունիքի մարզպետը քննարկել են համագործակցության շուրջ հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ամփոփել են իրենց համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Այս մասին Ֆրանսիայի դեսպանը գրել է X-ի իր միկրոբլոգում։ Նա նշել է, որ անդրադարձել են ռազմավարական նշանակություն ունեցող  ենթակառուցվածքներին, Օվերն-Ռոն-Ալպի հետ գործընկերությանը, հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության գալիք համաժողովին, որն անցկացվելու է Գորիսում։




Լրահոս