Գրադարանում մահմեդական կինը ենթարկվել է հարձակման․ նրան փորձել են այրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տորոնտոյի մերձակայքում գտնվող գրադարանում մահմեդական կինը ենթարկվել է հարձակման։ Կասկածյալը կալանավորվել է Կանադայի Տորոնտո քաղաքի մերձակայքում գտնվող հանրային գրադարանում մահմեդական կնոջ վրա հարձակումից մեկ օր անց: Հաղորդվում է, որ հարձակվողը փորձել է այրել զոհի հիջաբը։

«Նա գրադարանում էր, երբ նրան մոտեցավ անհայտ կին։ Կինը սկսել է հայհոյանքներ հնչեցնել զոհի հասցեին և իրեր նետել նրա գլխին», – ասվում է Դուրհամի շրջանային ոստիկանության հայտարարության մեջ:

Այնուհետև կասկածյալը փորձել է հանել տուժողի հիջաբը՝ վրան անհայտ հեղուկ լցրել, այնուհետև կասկածյալը վերցրել է կրակայրիչը և փորձել վառել հիջաբը:

Տուժածը բղավել է, օգնություն խնդրել, իսկ գրադարանի անվտանգության աշխատակիցները միջամտել են։ Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը փախել է, սակայն մի քանի ժամ անց ձերբակալվել է:

Կանադայի մահմեդականների ազգային խորհուրդը (NCCM) մամուլի հաղորդագրության մեջ ասել է, որ իրենք «սարսափած են» միջադեպից:

«Վրդովմունք է, որ այս տեսակի բռնությունը մեր համայնքում սովորական երևույթ է դարձել։ Վերջին տարիներին իսլամաֆոբիայի դեպքերը աճ են գրանցել», – ասել է NCCM-ի գլխավոր գործադիր տնօրեն Սթիվեն Բրաունը և հավելել․

«Ժամանակն է, որ մեր ընտրված առաջնորդները ակտիվանան և համատեղ անդրադառնան այս խնդրին»։

«Այաքսի քաղաքապետ Շոն Քոլիերը և գրադարանի խորհրդի նախագահ Պիյալի Կորեյան համատեղ հայտարարություն են տարածել, որ աջակցելու են տուժածներին և պայքարելու են ատելության և անհանդուրժողականության բոլոր ձևերի դեմ», – ասվում է հայտարարության մեջ:

Բրաունն ասել, որ NCCM-ը ոստիկանությանը խնդրել է միջադեպը դիտարկել որպես հանցագործություն:




Լրահոս