ՈւՂԻՂ. Հայաստան-ԵՄ անդամակցության, պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցեր. ԱԺ-ն սկսում է աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2025 թվականի մարտի 25-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկել պարտադիր քննարկման ենթակա հետեւյալ հարցերը.
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,
Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին,
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրություն
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին,
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին,
Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին,
Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին,
Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրություն և այլ հարցեր։




Լրահոս