Այսօր Մինսկում տեղի կունենա Լուկաշենկոյի հերթական երդմնակալությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մինսկում տեղի կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալությունը։ Այն կկայանա «Անկախության պալատում»։

Ըստ բելառուսական լրատվամիջոցների, նախագահական շարասյանն ուղեկցելու է ինը հեծյալ․նրանք շարժվելու են «Անկախության» և «Հաղթողների» պողոտաներով։ Պաշտոնական արարողության սկիզբը նախատեսված է ժամը 12:00-ին:

Տեղեկացնենք, որ 70-ամյա Լուկաշենկոն Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից անընդմեջ։ Նախագահական վերջին ընտրությունները Բելառուսում տեղի ունեցան այս տարվա հունվարի 26-ին։




Լրահոս