10 խաղացողներ, ովքեր բոլորից շատ հանդիպումներ են ունեցել «Բարսելոնայի» կազմում
Մադրիդում անցկացրած անհաջող խաղը Անդրես Ինյեստայի համար դարձավ «Բարսելոնայում» 500-երոդը:
Sports.ru-ի ֆոտոշարքը ցուցադրում է կատալոնյան այն աստղերին, որոնց մասնակցությունը ոչ պակաս տպավորիչ թվերի է հասել:
Եվ այսպես.
10-րդ տեղ` Ժոան Սեգարրա – 402 խաղ «Բարսելոնայի» կազմում: Կատալոնցիների հանրահայտ պաշտպան և թիմի ավագ, որը ակումբում խաղացել է 15 տարի (1949-ից մինչև 1964-ը) և ունեցել է 15 նվաճում:
9. Անդոնի Սուբիսարետտա – 410 խաղ «Բարսելոնայի» կազմում 1986-1994-ը: 90-ականների սկզբին առանց այդ դարպասապահի դժվար էր պատկերացնել թե’ «Բարսելոնան», թե’ Իսպանիայի հավաքականը, որտեղ նա նույնպես ռեկորդակիր է (126 խաղ):
8. Լիոնել Մեսսի – 418 խաղ 2004-ից: Ռեկորդակիր տասնյակից միակն է, ով չի ներկայացնում Իսպանիան:
7. Գիլյերմո Ամոր – 421խաղ, 1988-1998թթ.:
6. Կարլես Ռեշակ – 449 խաղ, 1965-1981: Մարդ, որը երկար խաղացել է, այնուհետև երկար մարզել «Բարսելոնայում»: Եղել է Կրոֆֆայի օգնականը հայտնի 90-ականների թիմում:
5. Անդրես Ինյեստա – 500 խաղ 2002-ից: Հոբելյանական խաղը չստացվեց` «Բարսելոնան» պարտվեց «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում, իսկ Ինյեստան փոխարինվեց երկրորդ խաղակեսին:
4. Վիկտոր Վալդես – 535 խաղ 2002-ից: Այդ թիվը կարող է չավելանալ, քանի որ դարպասապահը վաղուց հայտարարել է հեռանալու մտադրության մասին, իսկ վերջերս լուրջ վնասվածք է ստացել:
3. Միգելի – 549 խաղ, 1973-1989-ը: Կենտրոնական պաշտպան, որն իր բարսելոնյան կարիերայի 16 տարվա ընթացքում 2 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը և Գավաթների գավաթը:
2. Կարլես Պույոլ – 593 խաղ 1999-ից: Հեռացող լեգենդ և ավելին, քան պաշտպան:
1. Խավի – 716 խաղ 1998-ից: Իսկ ահա նա չի պատրաստվում հեռանալ, և հնարավոր է՝ հասնի մինչև 1000-ը: