
Քանաքեռ-Զեյթունի 136 դպրոցի և բնակելի շենքի բակում վիճաբանությունն ավարտվել է ողբերգական հետևանքով, ինչի արդյունքում սպանվեց մեկ անձ։
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ մահվան դեպքով որոնվում է ոստիկանության նախկին պաշտոնյայի որդին, որը, ըստ նախնական վարկածի, անչափահաս է։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն բակի զրուցարանում տղաները բարձր հայհոյել են։ Արդյունքում նրանց նկատողություն են արել բարձր հայհոյելու հետ կապված ու սկսվել է վիճաբանություն։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով եւ 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Որպես խափանման միջոց կիրառվեթ է կալանքը:
ArmLur.am-ին հասած տեղեկություններրի համաձայն՝ կալանավորվածը ոստիկանության նախկին պաշտոնյայի անչափահաս որդին է:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․