ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ պահանջում են, լավ են անում, տվողն ո՞վ է, որտեղի՞ց պիտի տամ․ Մովսես Հակոբյանը՝ ՀՀ դատախազության 4 մլրդ պահանջի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատախազությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի և ՊՆ մեկ այլ նախկին պաշտոնյա Արմեն Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել դատարան։

2025 թվականի մարտի 14-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Մովսես Հրանտի Հակոբյանի և Արմեն Սամսոնի Հարությունյանի՝ համապարտությամբ՝ որպես ոչ օրինաչափ վարքագծի արդյունքում պետությանը պատճառված վնասի հատուցում, հօգուտ Հայաստանի Հանրապետության 4 մլրդ 370 մլն 985 հազար դրամ բռնագանձելու մասին:
Ի դեպ 5 տարի է, ինչ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործ կա, որը դռնփակ քննվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում:

Բանն այն է, որ ԱԱԾ-Ն ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի նկատմամբ պետական գաղտնիք հրապարակելու փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ, քանի որ նա պատերազմի ընթացքի մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ էր արել:

ArmLur.am-ը զրուցել է Մովսես Հակոբյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է կատարվում և ինչ 4 միլիարդ գումար են պահանջում իրենից։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութ․




Լրահոս