ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքը փետրվարին նվազել է 3,4%-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունում ավտոմեքենաների վաճառքը փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 3,4%-ով։ Այս մասին ասվում է Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիայի (ACEA) հաղորդագրության մեջ։

ԵՄ երկրներում գրանցված նոր մարդատար ավտոմեքենաների թիվը կազմել է 853,67 հազար՝ նախորդ տարվա փետրվարի 883,838 հազարի դիմաց։

Գերմանիայում վաճառքները նվազել են 6,4%-ով, Իտալիայում՝ 6,2%-ով, Ֆրանսիայում՝ 0,7%-ով, իսկ Իսպանիայում՝ 11%-ով։

Ընդհանուր առմամբ Եվրոպայում վաճառված նոր մեքենաների թիվը (ԵՄ երկրներ գումարած Իսլանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան) անցյալ ամիս նվազել է 3,1%-ով՝ հասնելով 963,540-ի։ Մեծ Բրիտանիայում վաճառքները նվազել են 1%-ով։

Եվրամիությունում էլեկտրամոբիլների վաճառքը փետրվարին աճել է 23,7%-ով՝ կազմելով 131275 հազար։

ԵՄ-ում Volkswagen Group-ի (ներառյալ Skoda, Audi, Seat, Porsche և այլն) վաճառքները փետրվարին աճել են 4,9%-ով, Stellantis-ը նվազել է 16,4%-ով, Renault-ն աճել է 11,3%-ով։ Գերմանական շքեղ մեքենաներ արտադրող Bayerische Motoren Werke AG-ն հայտնել է ավտոմեքենաների վաճառքի 5,7% աճի մասին, մինչդեռ նրա հիմնական մրցակից Mercedes-Benz-ը գրանցել է 6,1% անկում:

Ճապոնական Toyota Group-ի մեքենաների վաճառքը նվազել է 5,5%-ով, իսկ հարավկորեական Hyundai Group-ինը՝ 9,4%-ով։

Էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան Tesla Inc.-ն Եվրամիությունում վաճառել է 11743 հազար ավտոմեքենա, ինչը 47,1%-ով պակաս է նախորդ տարվա փետրվարի համեմատ։

Հունվար-փետրվարին ԵՄ-ում ավտոմեքենաների վաճառքը կրճատվել է 3%-ով՝ հասնելով 1,686 մլն միավորի։ Էլեկտրական մեքենաների մասնաբաժինը ընդհանուր վաճառքում կազմել է 15,2%, նախորդ տարվա 11,5%-ի դիմաց։




Լրահոս