Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Շրի Լանկայի նախկին զինվորականների նկատմամբ՝ մարդու իրավունքների ոտնահարման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել չորս անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են եղել Շրի Լանկայի քաղաքացիական պատերազմի ընթացքում մարդու իրավունքների լուրջ խախտումների համար:

2009 թվականի մայիսին ավարտված 26-ամյա հակամարտությունը, ըստ ՄԱԿ-ի տվյալների, հանգեցրել է մոտ 80,000-100,000 մահվան, պատերազմի վերջին փուլում սպանվել է շուրջ 40,000, հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները:

Սանկցիաները, որոնք ներառում են Մեծ Բրիտանիայի ճանապարհորդության արգելքները և ակտիվների սառեցումը, ուղղված են Շրի Լանկայի զինված ուժերի նախկին ղեկավար Շավենդրա Սիլվային, ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Վասանթա Կարաննագոդային, Շրի Լանկայի բանակի նախկին հրամանատար Ջագաթ Ջայասուրիային և նախկին ռազմական հրամանատար Վինայագամուրթի Մուրալիթարանին դեմ։

Շրի Լանկան մշտապես հերքում է մարդու իրավունքների ոտնահարման մեղադրանքները և հրաժարվում է համագործակցել միջազգային քննիչների հետ: Թեև Շրի Լանկայի կառավարությունները ստեղծել են առնվազն տասը հանձնաժողով՝ ուղղված մարդու իրավունքների խախտումների բացահայտմանը, քննադատները պնդում են , որ այդ հանձնաժողովները հիմնականում չեն կարողացել բացահայտումները վերածել իմաստալից գործողությունների՝ հանգեցնելով մասսայական հիասթափության:
Մարդու իրավունքների պաշտպանները պնդում են, որ Շրի Լանկայում անցումային արդարադատության հասնելու համար անհրաժեշտ է ամբողջական մոտեցում, որը կներառի, հաշտեցման ջանքեր և կառուցվածքային բարեփոխումներ՝ ուղղված քաղաքական և տնտեսական անհավասարություններին:




Լրահոս