
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում երեկ կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների բովանդակությունը հաստատ չի հրապարակվի. շփումները տեխնիկական բնույթի են եղել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Տեսեք, վերջիվերջո մենք խոսում ենք տեխնիկական բանակցությունների մասին, դրանք մանրամասների շուրջ բանակցություններ են, այնպես որ, իհարկե, տեխնիկական բանակցությունների բովանդակությունը հաստատ չի հրապարակվի, դա պետք չէ սպասել։ Սա մեկ, և երկրորդը, ևս մեկ անգամ կրկնում եմ, այժմ վերլուծվում են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ներկայացված զեկույցները, և միայն դրանից հետո կարելի է խոսել որոշ ըմբռնումների մասին»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Էր Ռիադում բանակցություններից հետո նախատեսվում են պաշտոնյաների հայտարարություններ կամ ելույթներ։
Երեկ կայացած ռուս-ամերիկյան երկխոսությունը դարձել է ամենաերկարը ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր՝ հանդիպումը տևել է 12 ժամ։