ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերջին փուլը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվանելու գործով․ 67-ամյա պապիկը վերջին խոսքը կասի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտական փուլ՝ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի, Ծիծեռնակաբերդում դավաճան անվանելու գործով: Երևանի քաղաքի դատարան այս քրեկան գործով հասել է կողմերի վերջին խոսքին, որից հետո կգնա վերդիկտ եւ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ 2024թ. ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամները բղավել էին՝ «դավաճան», «հողատու»։

Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր։ Արդյունքում՝ մի խումբ անձանց կողմից առերեւույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, եւ հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գործով կա մեկ մեղադրյալ՝ 67-ամյա Տիգրան Դրմեյանը, որը Բեւեռի անդամ է, ու նրա մասով գործը արդեն դատարանում է»:

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս