
Չինաստանը և Հնդկաստանը, ամենայն հավանականությամբ, կփորձեն միջամտել Կանադայի համընդհանուր ընտրություններին ապրիլի 28-ին, մինչդեռ Ռուսաստանը և Պակիստանը նույնպես ունեն դա անելու ներուժ, ըստ երկրի լրտեսական ծառայության:
Կանադայի անվտանգության հետախուզական ծառայությունն իր մեկնաբանություններն արել է այն ժամանակ, երբ Օտտավայի հարաբերությունները թե՛ Հնդկաստանի, թե՛ Չինաստանի հետ սառել են։ Պեկինը և Նյու Դելին հերքել են միջամտության վերաբերյալ նախկինում հնչեցրած մեղադրանքները, հայտնում է Reuters-ը ։
Երեքշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցի ժամանակ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Չինաստանը միշտ հավատարիմ է մնացել այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին և «երբեք շահագրգռված չի եղել Կանադայի ներքին գործերին միջամտելու»: