
Սարի թաղում սպանություն կատարողին փնտրում են։ Մարտի 15-ին սպանություն էր կատարվել Սարի թաղում, սակայն մինչ օրս սպանություն կատարողին դեռ չեն գտել:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ պատճառը, ըստ նախնական վարկածի, եղել է երեխաների միջեւ սկսված վիճաբանությունը, որին միջամտել են ծնողները, հնչել են կրակոցներ եւ մեկ մարդ մահացել է:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մահացածը 34-ամյա Նվեր Խաչատրյանն է, իսկ վիրավորը Գագիկ Խաչատրյանն է, որը մահացածի հորեղբոր որդին է: Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․