ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական պատգամավորները` ֆուտբոլի, ՀՖՖ նախագահի հրաժարականի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստան-Հայաստան ֆուտբոլային խաղի ընդհանուր հաշվով 9:1 պարտությունը էլի զայրացրել էր հայ ֆուտբոլասերներին։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է ՀՖՖ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ հայկական ֆուտբոլում բարոյահոգեբանական վիճակը խայտառակ ծանր է, իրար հետեւից հեռացող խոշոր ներդրողներին ամենայն հավանականությամբ կհետեւեն նորերը, եւ նորմալ չէ, երբ իշխանությունները չեն արձագանքում երկրի չեմպիոն «Փյունիկ»-ի արդեն նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հեռանալուն, չեն արձագանքում Գյումրու «Շիրակի»-ի սուր հայտարարություններին, «Սեւան», «Լոռի» եւ այլ ակումբների սեփականատերերի անցյալի տագնապալի ազդակներին, չեն արձագանքում, որ աշխարհի ամենահայտնի հայը՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն անգամ լքեց մեր հավաքականը:
Այս ֆոնին երկրի իշխանությունները շարունակում են պահել իրենց հովանավորլայներին՝ թքած ունենալով մի ամբողջ սերնդի երազանքի ու ֆուտբոլային ապագայի վրա: Գլխավորը՝ Արմեն Մելիքբեկյանը Նիկոլ Փաշինյանի հոր անվան մրցաշար է կազմակերպում, փաստացի քծնում վարչապետին, որ պահպանի ՀՖՖ պաշտոնն ու շարունակի ապականել դաշտը:

ArmLur.am-ը զրուցել է ԱԺ ՔՊ պատգամավորների հետ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը այս թեմայի վերաբերյալ։

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս