
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում նշել է, որ տարածաշրջանում կա էսկալացիայի վտանգ։ Միաժամանակ նա հույս է հայտնել, որ այդ վտանգը նվազագույնի կհասնի։
«Էսկալացիայի վտանգը տարածաշրջանում գոյություն ունի, և հուսով ենք, որ Խաղաղության պայմանավորվածության ստորագրմանը զուգահեռ այդ վտանգները նվազագույնին կհասնեն, և տարածաշրջանում ականատես կլինենք կայունությանը»:
Արաղչին ավելացրել է, որ դա բխում է բոլորի շահերից։