
Ինդոնեզիան կմիանա Նոր Զարգացման Բանկին, որը հիմնադրվել է BRICS անդամ երկրների կողմից, երեքշաբթի հայտարարել է նախագահ Պրաբովո Սուբիանտոն։
NDB-ին որպես անդամ միանալը կօգնի Ինդոնեզիայի տնտեսական վերափոխումը արագացնել, ասել է Պրաբովոն: BRICS խմբում ընդգրկված են նաև Բրազիլիան, Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան, Չինաստանը, Հնդկաստանը, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը և Արաբական Միացյալ Էմիրությունները, հայտնում է Reuters-ը ։
Պրաբովոն այս մասին հայտարարել է NDB-ի նախագահ և Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆի այցի ժամանակ:
Ռուսեֆն ասել է, որ բանկը շահագրգռված է համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վերականգնվող էներգիան և բիոդիզելը, ինչպես նաև տեխնոլոգիական զարգացումը:
Պրաբովոն տասնյակ նախագծեր է ներկայացրել NDB-ի հետ հնարավոր գործընկերության համար, լրագրողներին ասել է Ռուսեֆը։