
Հարավային Կորեայում մահացու անտառային հրդեհները սաստկացել են գիշերը, երեքշաբթի պաշտոնյաները հայտնել են, որ չոր և քամոտ եղանակը խոչընդոտել է հրդեհների մարելու գործընթացին :
Հանգստյան օրերին ավելի քան մեկ տասնյակ տարբեր հրդեհներ են բռնկվել Հարավային Կորեայում, անվտանգության նախարարը հայտնել է, որ հազարավոր հեկտարներ են այրվել և զոհվել է չորս մարդ:
«Անտառային հրդեհներից մինչ այժմ տուժել են մոտավորապես 14,694 հեկտար հողատարածք, վնասները շարունակում են աճել», – ասել է ներքին գործերի և անվտանգության նախարարի պաշտոնակատար Կո Կի Դոնգը:
«Ուժեղ քամիները, չոր եղանակը և մառախուղը խոչընդոտում են հրդեհաշիջման աշխատանքներին , կառավարությունը մոբիլիզացնում է առկա բոլոր ռեսուրսները», – հավելել է նա:
Տեղական տաճարների աշխատողները փորձել են տեղափոխել պատմական արտեֆակտներ և ծածկել բուդդայական արձանները՝ դրանք հնարավոր վնասից պաշտպանելու համար:
Կորեայի անտառային ծառայությունը հայտնել է, որ Ուսեոնգում հրդեհի զսպման մակարդակը երեքշաբթի առավոտյան նվազել է 60-ից մինչև 55 տոկոս:
Ավելի քան 6700 հրշեջ է տեղակայվել անտառային հրդեհների դեմ պայքարելու համար:
Կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել երկրի չորս շրջաններում։