
Չինաստանի փոխնախագահ Հան Չժենը երեքշաբթի օրը Պեկինում հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Իգնացիո Լա Ռուսայի հետ։
Հանն ասել է, որ անցյալ տարի երկու երկրների ղեկավարները հաջող հանդիպումներ են անցկացրել և կարևոր կոնսենսուսի են հասել՝ մատնանշելով Չինաստան-Իտալիա հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները, հաղորդում է Xinhua-ը ։
Նշելով, որ այս տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական կապերի հաստատման 55-ամյակը, Հանն ասել է, որ Չինաստանը պատրաստ է աշխատել Իտալիայի հետ՝ զարգացնելու ռազմավարական և երկարաժամկետ հեռանկարով ավելի կայուն, բաց և փոխշահավետ հարաբերություններ:
Չինաստանը պատրաստ է խորացնել Իտալիայի հետ համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, զբոսաշրջությունը, մշակույթը, կրթությունը և սպորտը։
Իսկ Լա Ռուսան ասել է, որ Իտալիան պատրաստ է ամրապնդել Չինաստանի հետ բազմակողմանի բարեկամական համագործակցությունը, որպեսզի երկու հնագույն քաղաքակրթությունները կարողանան նոր ներդրում ունենալ համաշխարհային խաղաղության և զարգացման գործում։