Լավրովը ներկայացրել է Էր Ռիադում տեղի ունեցած բանակցությունների մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էր Ռիադի բանակցություններում քննարկվել են Սև ծովում անվտանգ նավարկության հարցերը։ Այս մասին ռուսական Առաջին ալիքին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների բանակցությունները տեղի են ունեցել նախօրեին՝ մարտի 24-ին, Էր Ռիադում:

Լավրովի խոսքով, հանդիպման ընթացքում քննարկվել են, առաջին հերթին, Սև ծովում անվտանգ նավագնացության հարցերը:

Նա նաև հիշեցրել է, որ սա Սև ծովում նավագնացության անվտանգության քննարկման առաջին փորձը չէ, առաջինը տեղի է ունեցել 2022 թվականին։




Լրահոս