ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգային զարգացումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ընդունել եմ Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ողջունելով նախարարի այցը Հայաստան ընգծել եմ, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակում են ինտենսիվությամբ զարգանալ: Այս համատեքստում զրուցակցիս հետ քննարկել ենք Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Հանդիպմանն անդրադարձ ենք կատարել տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու մարտահարվերներին: Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության:

Երկուստեք վերահաստատել ենք տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հրամայականը»:




Լրահոս