
Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ֆրանսիայում և Գերմանիայում հեռարձակվող ARTE հեռուստաալիքի ցուցադրած Հարավային Կովկասի քարտեզում չկա Հայաստանը: Այն ներառված է Ադրբեջանի կազմի մեջ:
Եթե այս երկու երկրում գտնվող ՀՀ դեսպանները այնպես չարեցին, որ հեռուստաալիքը հրապարակային ներողություն խնդրի ՀՀ-ից և աշխարհի հայերից ու շաբաթը առնվազն երկու անգամ Հայաստանի մասին վավերագրական ֆիլմ չցուցադրի, ուրեմն կարող են հավաքել իրենց ճամպրուկները ու հետ վերադառնալ Հայաստան: Իմաստ չունի իրենց դեսպան պահել:
Կարող եք, ի վերջո, նաև դատի տալ ու փոխհատուցում պահանջել»: