Քիչ առաջ ՀՀ նախագահի նստավայր եկան ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը, որոնք հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին՝ խոստանալով հանդիպումից հետո միայն պատասխանել:
ՕԵԿ-ի հետ հանդիպումը նշանակված է ժամը 18:00-ին:
Նշենք, որ նախագահը վարչապետի թեկնածության հարցի շուրջ խորհրդակցել է արդեն ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցությունների հետ:
ՀՅԴ-ական պատգամավորների մուտքը նախագահական լրագրողները չեն տեսել: Ամենայն հավանականությամբ, նրանք մտել են հետնամուտքից: ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը նստավայր են ժամանել ժամը 17:00-ին: Խորհրդարանական մյուս երկու ուժերը՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հրաժարվել են հանդիպումից: «Օրինաց երկիր» կուսակցության հետ հանդիպման մասին մանրամասներ դեռ հայտնի չեն:
Սպասվում է, որ այսօր ժամը 20:00-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կհայտարարի նոր վարչապետի անունը:
Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրության՝ նոր վարչապետի անունը հրապարակելուց առաջ երկրի նախագահը պետք է քաղաքական խորհրդակցություններ անցկացնի խորհրդարանական ուժերի հետ: