ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էջմիածնի քաղաքապետի ամուսնուն կանչել են ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության. ինչ են փորձում պարզել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն կանչել են ՀՀ քննչական կոմիտեի Վաղարշապատի բաժին եւ հարցաքննել։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նրան վկայի կարգավիճակում են հարցաքննել։

Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ մարտի 25-ին իրավապահները մտել են էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն ու խուզարկություն սկսել` պայմանավորված մարտի 22-ին քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանի կրակոցներով, ինչի հետեւանքով մեկ անձ սպանվեց։

Իրավապահ համակարգում այս դեպքի մասով քննություն է ընթանում։

«Ժողովուրդ» օրաթերթը խիստ ուշագրավ տեղեկություն է ստացել այս քննության վերաբերյալ. պարզվում է` գազալցակայանի տեսանկարահանող սարքի հիշողության կրիչը չկա։ Իրավապահները փորձել են հասկանալ, թե ուր է հիշողության կրիչը, գազալցակայանի աշխատակիցները նրանց բացատրել են, թե տեսանկարահանող սարքը հիշողության կրիչ չի էլ ունեցել։ Իրավապահները կասկածներ ունեն, որ հիշողության կրիչը ոչնչացրել են միտումնավոր, և չի բացառվում, որ հենց կրիչի փնտրտուքով են մտել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն` խուզարկության։

Հիշեցնենք, որ կրակոցները հնչել էին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ծննդյան օրը, ու նա ընտանիքի հետ այդ ժամանակ եղել է Վրաստանում, և դեպքի մասին իմանալով՝ շտապել են Հայաստան։

Սպանություն կատարող անձին՝ Արմավիրի մարզում հայտնի «ՃԱՊ» մականունով 33-ամյա Կարեն Բադալյանին, իրավապահները դեռ փնտրում են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս