Հայաստանից ներողություն խնդրեցին․ ի՞նչ էր կատարվել ֆրանսիական եթերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայում և Գերմանիայում հեռարձակվող ARTE հեռուստաալիքը իր ցուցադրած հաղորդման ժամանակ Հարավային Կովկասի քարտեզում չի եղել Հայաստանը, քանի որ ներառված է եղել Ադրբեջանի կազմի մեջ։

Այս ամենը դարձել է հայերի զայրույթի պատճառը։ Քաղաքական տարբեր գործիչներ, հասարակ քաղաքացիներ, հասարակական գործիչներ իրենց սոցիալական էջերում հրապարակումներ են կատարել այն մասին, որ թե՛ Ֆրանսիայում, թե՛ Գերմանիայում գտնվող ՀՀ դեսպանները պետք է ամեն ջանք գործադրեն, որ հեռուստաալիքը հրապարակային ներողություն խնդրի Հայաստանի Հանրապետությունից։

Այս սկանդալից հետո հայկական համայնքը ARTE հեռուստաալիքից պարզաբանում է պահանջել Հայաստանի քարտեզը Ադրբեջանի տարածքում ներառելու համար։ Իհարկե բողոքի մեծ ալիքից ու սկանդալից հետո հեռուստաընկերությունը հեռացրել է տեսանյութը, որին հետևել է հրապարակային ներողությունը։

Հեռուստաալիքի աշխատակիցը հրապարակավ ներողություն է խնդրել հայերից Հայաստանի քարտեզը Աշխարհի քարտեզից ջնջելու համար։

Հարկ է նշել, որ իշխանական շատ մեդիաներ էլ հրապարակումներ էին տարածել, որ ռուսական շրջանակները իբրև տարածում են հակաֆրանսիական տրամադրություններ:

Աննա Սրապիոնյան




Լրահոս