Անձնագրայինի պետը՝ ՔՊ աջակից. ով է Գյումրիում համակարգելու ընտրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու և Փարաքար համայնքների ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ընդդեմ քաղաքական ուժերի ուղղված վեկտորները հաճախ շեղվում են ուղղուց, երբ ուշադրության կենտրոնում են հայտնվում թիմակիցները կամ աջակիցները։

ArmLur.am-ին Գյումրու աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ն ոչ թե վարչական ռեսուրս է կիրառելու, այլ սեփական աջակիցների գործոնն է աշխատացնելու։

ՔՊ աջակիցներից մեկը, ըստ ArmLur.am-ի աղբյուրի, Միգրացիայի եվ քաղաքացիության ծառայության «Գյումրի-2» բաժնի պետ Նազելի Էլբակյանը որպես 32 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի տեղակալ պատրաստվում է աջակցել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի թիվ 31-ին կազմակերպելու ընտրությունները։

ArmLur.am-ի հետ զրույցում Նազելի Էլբակյանը փորձեց հանգամանալից բացատրել, թե որն է իր գործառույթը։

«Ես թիվ 32 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի տեղակալն եմ, իսկ թիվ 32 հանձնաժողովը Գյումրու ընտրություններում որևէ գործառույթ ՏԻՄ ընտրությունների շրջանակում չի իրականացնում։ Ես կիրակի կայանալիք ընտրություններում որևէ գործառույթ չունեմ, ես միայն ու միայն իրականացնելու եմ անձնագրայինի պետի իմ գործառույթները»,- նշեց Էլբակյանը։

Հարկ է նշել, որ անձնագրայինի պետի պաշտոնը քաղծառայություն է, որը հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնի հետ համատեղելի է։

Այուամենայնիվ, ՔՊ-ն, խուսափելով վարչական ռեսուրսի մասին խոսույթներից, նախկին աջակիցներին է փորձում ներգրավվել ընտրական գործընթացներում, որպեսզի ընտրատարածքները համակարգվեն իշխանական մեկի կողմից։

Սոնա Գրիգորյան 




Լրահոս