ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Լավ, թոթոլ հումորներ ենք ներառել»․ կայացել է Մհեր Մխիթարյանի սթենդ-ափ ներկայացման պրեմիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Բոհեմ» թատրոնում կայացավ դերասան Մհեր Մխիթարյանի սթենդ-ափ ներկայացման առաջնախաղը՝ «Ես չեմ, դու ես»։

Սթենդ-ափ ներկայացման սցենարիստներն են Գարիկ Գևորգյանը, Վազգեն Օհանյանը և Օնո Մանուկյանը։

Ամբողջ սթենդ-ափը առօրյա կյանքից վերցված դեպքեր էին՝ համեմված սուր և զվարճալի հումորով։

Նշենք, որ սա դերասանի թվով երկրորդ սթենդ-ափ ներկայացումն է։

ArmLur.am-ի հետ զրույցում սցենարիստներից Գարիկ Գևորգյանը նշեց, որ կարևոր է այն հանգամանքը, երբ մի դերասանի, արտիստի համար ունես որևէ սթենդ-ափ, կիսես այդ արտիստի մտքերը, իսկ շատ հարցերում անգամ մտածես իր պես։

«Կարևոր է, երբ արտիստի համար ունես գրած որևէ սթենդ-ափ, կիսես այդ արտիստի մտքերը, իսկ շատ հարցերում էլ անգամ մտածես իր պես, որ մտքերի բախում չլինի։ Մհերի հետ մենք առօրյա ընկերներ ենք ու կոպիտ ասած այս երևույթները, որոնց բացասաբար ենք վերաբերվում մենք, Մհերն էլ է բացասաբար վերաբերվում։ Շատ կարևոր է, որ այն արտիստի համար, ում հետ սցենարական աշխատանք ես կատարում, կիսես իր գաղափարները։ Մեր ամբողջական սցենարի վրա դետալային աշխատանք է տարված։ Մենք անդրադարձել ենք մարդկանց հուզող թեմաներին։ Կան թեմաներ, որոնք նոր են, դրանց չեն անդրադարձել, ինչը մեզ համար էլի շատ կարևոր էր, որ մարդիկ նոր բան լսեն, որովհետև հիմա հատկապես, երբ հումորն ամենուր է և ամեն թեմայի շուրջ, այս պարագայում որակով ու բեմական գործ ստանալը բավականին բարդ գործ է»,- նշել է Գարիկ Գևորգյանը։

ArmLur.am-ի հետ զրույցում դերասան Մհեր Մխիթարյանն անկեղծացավ, նշելով, որ սպասում էր հանդիսատեսի կողմից լավ արձագանքի, բայց որ այնքան, որ լիաթոք կծիծաղեն ու կուրախանան՝ չէր սպասում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս