Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին”, “Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, “Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասինե ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, “ՀՀ բյուջետային համակարգի մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները: Սերժ Սարգսյանը, նաեւ հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Ղեկավարվելով “Զինապաւտության մասին” ՀՀ օրենքով, Նախագահը որոշել է 2011 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի և 2011 թվականի դեկտեմբերին զորացրել սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն ան¬ցած բժշկական կազմի սպաներին:
Նոր օրենքներ եվ հրամանագիր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ