«Զավակներս»․ Թաթա Սիմոնյանը նոր երգ է թողարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի և սիրված երգիչ Թաթա Սիմոնյանի երգերը մինչ օրս հնչում են տարբեր տեղերում՝ սկսած մեքենաներից և ռեստորանային համալիրներից։

Չնայած նրան, որ երգչի հին երգերը սիրված են, այնուամենայնիվ երգիչը նորություններ ունի։

Իր երկրպագուների դատին Թաթա Սիմոնյանը նոր երգ է հանձնել։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ երգչի ինստագրամյան միկրոբլոգից։

Երգը կոչվում է «Զավակներս», որի խոսքերի և երաժշտության հեղինակը Սերգեյ Կարինյանն է։

12 ժամվա ընթացքում երգի դիտումները յութուբում հասել են 10․000-ի, իսկ հավանումները՝ 600-ից ավելի։ Մեկնաբանություններում երգիչն արժանացել է գովեստի խոսքերի, շնորհավորանքների և լավ գնահատականների երկրպագուների կողմից։

Հիշեցնենք, որ Թաթա Սիմոնյանը 2 շաբաթ առաջ՝ մարտի 6-ին ևս մեկ երգ էր հրապարակել յութուբյան իր ալիքում, որը նվիրված էր աղջիկներին և կանանց մեկ ամսյակի կապակցությամբ։




Լրահոս