«Կոպեկը չմոռանաք»․ Նազենի Հովհաննիսյանը կիսվել է պահոց գաթայի իր բաղադրատոմսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ArmLur.am-ը՝ այսօր միջինք է, ինչը նշանակում է, որ Մեծ պահքը կիսվեց։

Միջինքի օրն ընդունված է թխել բաղարջ՝ պահոց գաթա, որն իր մեջ ներառում է տարատեսակ չրեր, ընկուզեղեն, տարբեր սերմեր։

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը այս մասին գրառում է կատարել։

Նազնենին կիսվել է սուրճի և իր պատրաստած բաղարջի լուսանկարով և մանրամասնել, թե ինչպես է պատրաստել պահոց գաթան։

«Այսօր Միջինք է. մեծ Պահքը կիսվեց:  Միջինքի գաթան է) Չիայի( եղեսպակ)  սերմերով, սովորական ալյուրով ու չրեղենով: Պահոց գաթա- բաղարջ։ Միջինքին՝ պահքը ՉԻ ԼՈւԾՎՈւՄ, շարունակվում է, ու գաթան պատրաստել եմ միայն բուսական հիմքով: Ես մոտավոր եմ միշտ լցնում ամեն բան, առանց չափի…) մեղավոր եմ։ Փորձեմ չափաբաժնով գրել՝ դուք էլ փորձեք:

ԼԱՎ ՏԱՔ ջրի մեջ ( մոտ մի թեյի բաժակ) լուծեք մի կես սուրճի բաժակ շաքարավազ, մի սուրճի բաժակ ձեթ( արևածաղկի եմ լցրել), գրեթե մի թեյի գդալ սոդա, վանիլին, կես թեյի գդ աղ, ու ալյուրն աստիճանաբար ավելացնելով խառնեք:  Նախապես մի կես ժամ առաջ թրջած չիայի սերմեր ( եղեսպակ)՝ մի սուրճի բաժակ սերմեր, ջուրն ուղղակի, որ ծածկի, արագ ներծծելու է, սերմերի կեսը լցրեք խմորի մեջ ու հետը հունցեք:

Խմորն էսքանն էր)

խորիզը.

2-3 ճ գդ ալյուր, 3-4 ճ գդ շաքարավազ կամ մեղր, կես սուրճի բժ. ձեթ, վանիլին, էն եղեսպակի սերմերի կեսը), 6-7 հատ թացոտ արմավ ( խուրմա), արմավը կորիզից մաքրել ու ձեռքով մանրելով խառնել ալյուրաշաքարային խորիզի հետ, ավելացնել ծեծած- մանրացրած ընկույզ ))))

Ձեռքով դա մի լավ շաղախել, հետո բացել արդեն հանգստացած խմորը , կլորավուն դնել խորիզը ու լավ տարածել, փակել կլորային դարսերով՝ ու հետո հարթեցնելով տափակացնել էնքան, որ լինի մաքս 1.5-2 սմ հաստությունը:

Ծակծկել պատառաքաղով։ Հա , չմոռանաք, որ ձիթայուղով խմորը լավ փափուկ է լինելու, ուստի հանգիստ ալյուր ավելացրեք, եղեսպակի սերմերը չեն թողնելու, որ խմորը չորանա հունցելուց կամ ծանրանա…

Վրան կարելի է քսել ձիթայուղ, վարդաջուր կամ ուղղակի ավելացնել եղեսպակի կամ կանեփի սերմեր

Եփել 180-200-ջերմ-ի ներքո՝ նայած ջեռոց: Չվառեք) շուտ է թխվում:

Եղեսպակի սերմերը մգություն են հաղորդում։ Չմոռանաք կոպեկը, կամ կավից որևէ նշան, ես՝ դրել էի ամբողջական նուշ)) որը դեռ չեմ գտել։

Կներեք, եթե անհասկանալի եմ գրել) Դուք էլ բաղարջի ձե՜ր տարբերակն ասեք՝ սիրով կփորձեմ»,- բաղարջի իր բաղադրատոմսով կիսվել է Նազենի Հովհաննիսյանը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս