Արտագաղթը խրախուսվում է «Չկա մարդ, չկա խնդիր» սկզբունքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ-ում հայ միգրանտների կեցության և աշխատանքային գործունեության դյուրացված ընթացակարգն էլ ավելի է մեծացնելու առանց այդ էլ աղետալի չափերի հասած արտագաղթի ծավալները: armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

«Մյուս կողմից դյուրացված ընթացակարգը կարելի է ողջունել` հաշվի առնելով այն հայաստանցիների շահերը, որոնք արդեն իսկ հիմնավորվել և աշխատում են Ռուսաստանում»,- ասաց նա:

Ընդդիմադիր գործչի խոսքով՝ Հայաստանում ամենամեծ խնդիրները շարունակում են մնալ անարդարությունն ու մարդու իրավունքների ոտնահարումները:

«Մարդը մեկ կյանք է ապրում և ուզում է, որ այն քիչ թե շատ ապահով ու բարեկեցիկ լինի: Սակայն արտագաղթի արդյունքում մենք, ի վերջո, հասնելու ենք պետականության և ինքնիշխանության կորստի, ինչն իշխանությանը կարծես չի էլ մտահոգում: Ավելին, արտագաղթը կարծես երբեմն-երբեմն խրախուսվում է «Չկա մարդ, չկա խնդիր» սկզբունքով: Բայց իշխանությունները մոռանում են, որ դատարկ երկրին ո՛չ նախագահ է պետք, ո՛չ վարչապետ և ո՛չ էլ Ազգային ժողով»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Անի Ղազարյան




Լրահոս