Արմեն Ռուստամյանը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին. yerkir.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ խմբակցության հետ հանդիպման ավարտից հետո Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է.

«Մեր մոտեցումները հստակ արտահայտել էինք մինչ այդ հանդիպումը: Հանդիպմանը ներկայացրեցինք յոթ կետերից բխող առաջարկությունները իրավիճակի հետ կապված, փոփոխությունների վերաբերյալ մեր պատկերացումները, խոսեցինք մեր գնահատականների մասին և հույս հայտնեցինք որ նոր կառավարությունը պետք է չհամարվի հնի շարունակությունը, այլ նոր հույս ներշնչելու, նոր էջ բացելու ակնկալիք պետք է առաջացնի»:

– Ինչպիսի՞ն էր այս հարցերի վարեբերյալ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը:

– Սերժ Սարգսյանն ասաց, որ շատ ուշադիր կուսումնասիրի, բնական է, որ այդ յոթ կետերը նոր չեն, կուսումնասիրի այն իմաստով, թե որքան է դա իր կողմից ընդունելի, որպեսզի ընդգրկվի նոր ձևավորվող կառավարության քաղաքականության մեջ: Այդ պատասխանից էլ կբխի մեր դիրքորոշումը:

– Պրն Ռուստամյան, այսօր հայտնի դարձավ նաեւ, որ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու մտադրություն կա: Ինչ կարող եք ասել այս մասին: Սերժ Սարգսյանն էլ անգամ ասաց, որ այդ դեպքում չի հավակնի վարչապետի պաշտոնին:

– Այդ փոփոխությունները լավ հիմք ստեղծում են հետագա քննարկումներ շարունակելու առումով, բայց երկակի հնարավորություն է այնտեղ քննարկվում: Մեր կարծիքով համակարգի հետ կապված նախ սահմանադրական փոփոխությունները պետք է լինեն լիարժեք և ամբողջական, դրա մասին էլ ենք մենք խոսել՝ կապված խորհրդարանական համակարգի անցնելու մեր առաջարկի հետ, որը յոթ կետերից մեկն է:

Շատ կարևոր է, որ այս փուլում ինքը հայտարարում է, որ ամեն պարագայում չի առաջադրվելու ոչ նախագահ, ոչ էլ հավակնելու է վարչապետի պաշտոնին, որը օբյեկտիվ կդարձնի քննարկումը, որը կարող էր տարբեր կողմերից շահարկվեր և շահարկումների դաշտից դուրս բերեր իրական սահմանադրական բարեփոխումներով կառավարման համակարգը ավելի արդյունավետ դարձնելը, ընդդիմության դերի մեծացումը, մնացած բոլոր խնդիրները, որոնք քաղաքական անհրաժեշտ քայլեր են, որպեսզի համապատասխան միջավայր ստեղծվի բարեփոխումների համար:

Սրանք են կարևոր,և այդ ամենի համար լավ դաշտ ստեղծված է, կա լավ առիթ իրական դարձնելու այն բոլոր նպատակները, որոնք ուղղված են երկրը օր առաջ դուրս բերելու համար: Այդ խնդիրների լուծման մեջ մենք կարող ենք լիարժեքորեն ընդգրկվել համապատասխան որակով և ձևաչափով, եթե մեր ասած ծավալով բարեփոխումների գիտակցումը և ընկալումը փաստվի:

Մանրամասն` այստեղ:




Լրահոս