«Կոմիտասը ոգեշնչեց հայ ժողովրդին մնալ իր արմատներին մոտ»․ Սոնա Ռուբենյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Սոնա Ռուբենյանն ինստագրամյան իր էջում նոր հրապարակում ունի։

Երգչուհին հրապարակել է վարդապետ Կոմիտասի հայտնի լուսանկարներից մեկը՝ «Քելեր ցոլեր» երաժշտության ներքո։

Ռուբենյանը հրապարակմանը կից գրել է․ «Կոմիտասը հայկական ժողովրդական երաժշտության պահպանման և զարգացման միջոցով ոգեշնչեց հայ ժողովրդին մնալ իր արմատներին մոտ՝ գնահատելով ազգային մշակույթն ու նրա մշակութային արժեքները»։

Նշենք, որ ստեղծագործությունը Կոմիտասի հանրահայտ ստեղծագործություններից մեկն է։ Ստեղծագործության տիպը գեղջկական է, իսկ ժանրը՝ քնարական։

Սիրային քնարական երգ է, որի բառերը կարող են հմայել շատերի սրտերը։

Աննա Սրապիոնյան




Լրահոս