
Այսօր առավոտյան հատուկ ջոկատայինները մտել են Արմավիրի բանտի 2-րդ մասնաշենք ու խցերում սկսել ծեծ ու ջարդ։
Ըստ ArmLur.am-ին ահազանգած կալանավորների՝ 10 կալանավորի ծեծի են ենթարկել։
Ի պատասխան՝ ՔԿ լրատվական բաժնի պետ Նոնա Նավիկյանը նշեց․
«ՀՀ արդարադատության նախարարության բոլոր քրեակատարողական հիմնարկներում համապատասխան ստորաբաժանումների կողմից պարբերաբար իրականացվում են խուզարկություններ՝ ազատազրկված անձանց մոտից թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, կտրող-ծակող առարկաներ և այլ արգելված իրեր հայտնաբերելու, դրանց ապօրինի շրջանառությունը կանխելու համար։
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում այսօր իրականացվել է հերթական խուզարկությունը, որի ընթացքում ազատազրկված անձանց նկատմամբ ֆիզիկական բռնություն չի իրականացվել։ Ազատազրկված անձանցից միայն մեկի հանդեպ օրենքով սահմանված կարգով կիրառվել են հատուկ միջոցներ, քանի որ վերջինս չի ենթարկվել քրեակատարողական ծառայողների օրինական պահանջներին և անհարգալից վերաբերմունք ցուցաբերել ծառայողների նկատմամբ։ Նշված ազատազրկված անձը տեղափոխվել է պատժախուց»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան