
Քիչ առաջ ԱԺ-ում լարված իրավիճակ էր։
Լրագրողներն Ազգային ժողովում ակցիա էին կազմակերպել՝ ի նշան իրենց հանդեպ Անդրանիկ Քոչարյանի կոպիտ վերաբերմունքի։ Սակայն Նիկոլ Փաշինյանի մտնելուն պես ՊՊԾ աշխատակիցները ներխուժեցին ԱԺ օթյակ և լրագրողներին պաստառներով հեռացրին։
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում նշեց․
«Եթե վարչապետը նստած է, ուրեմն պետք է քար լռություն լինի՞, ինքը պետք է բարձրանար ձեզ մոտ»։
Մանրամասները՝ տեսանյութում։