
Ապրիլի 8-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Խանջյան փողոցի թիվ 50 հասցեում գտնվող Շախմատի տան մոտ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է տարբեր տրամաչափի 122 փամփուշտ և ինքնաշեն ատրճանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն