
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Հայաստանն այլևս չպետք է շարունակի ղարաբաղյան շարժումը։ Փաշինյանն այս մասին ասել է Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Ես ազնիվ չեմ լինի, եթե շատ ուղիղ իմ կարծիքը չասեմ այն արձանագրումներից հետո, որոնք նախկինում արել եմ հենց այս ամբիոնից կառավարության զեկույցների քննարկման ժամանակ՝ ասելով, թե ինչպես է օգտագործվել ղարաբաղյան շարժումը Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին։ Եվ ուզում եմ առանց սեթևեթանքի, հստակ և աներկբա ասել, որ ես կարծում եմ, որ մենք ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»,- ընդգծեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ խաղաղության այն ճանապարհը, որով Հայաստանը գնում է, նաև գերիների հարցի լուծման ամենաարդյունավետ ճանապարհն է։
«Ավելի էֆեկտիվ տարբերակ պարզապես գոյություն չունի»,- ասաց վարչապետը։
Նա նաև հավելեց, որ կառավարության ընկալումը տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ համապարփակ է և ամբողջական։
Մանրամասները՝ տեսանյութում։