Փաշինյանի հիստերիային կարձագանքեմ Ս.Սարգսյանի ասած նախադասությամբ. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ». Մամիջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրատվամիջոցները ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին խնդրել են մեկնաբանել այսօր խորհրդարանում նախկին նախագահների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը։

Հայկ Մամիջանյանն, ի պատասխան ԶԼՄ-ների հարցման, կարճ նշել է․

«Մեկնաբանության համար զանգահարող հարգելի’ լրագրողներ, Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի հիստերիային կարձագանքեմ Սերժ Սարգսյանի՝ մեկ այլ առիթով ասած նախադասությամբ. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»»:

Հիշեցնենք՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը կրկին հունից դուրս էր եկել ու բղավելով ասել․

«Ձեզ ոտիս տակ կտամ,պատերով կտամ,ձեր քաղաքական դիակների մնացորդները կհանեմ»։

 




Լրահոս