
Հայաստանի ազգային ժողովի պատգամավորներն ապրիլի 6-12-ը կգործուղվեն Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին: Այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից:
Ստրասբուրգ կմեկնեն ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամներ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Ռուստամյանը, Հայկ Մամիջանյանը և Հռիփսիմե Գրիգորյանը: