
Ֆուտբոլի Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշն ասել է, որ հիասթափված է Ադրբեջանի հավաքականի կրած մեծ թվով պարտություններից, բայց դեռ հավատում է իր խաղացողների ներուժին։
Սանտուշը նաև ասել է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները կատարում է 3 տարի + 1 տարի պայմանագրով, և եթե պայմանագրի ժամկետը ավելի քիչ լիներ, չէր համաձայի գալ Ադրբեջան։
«Երբ խոսեցինք ղեկավարության հետ, պայմանավորվեցինք 3 տարի + 1 տարի ժամկետով պայմանագիր, ես նախկինում բացատրել եմ այս ամենը: Եթե ինձ մեկ-երկու տարով պայմանագիր առաջարկեին, ես չէի գա։ Քանի որ ես գիտեմ, որ սա հեշտ գործընթաց չէ:
Ադրբեջանը գեղեցիկ է, Բաքուն՝ իդեալական, ամեն ինչ ամենաբարձր մակարդակի վրա է։ Մենք դրա մասին չենք խոսում։ Բանն այն է, որ եթե բանակցություններում նման պայման չլիներ, նկատի ունեմ 3+1-ը, ապա ես այստեղ չէի գա։ Ես դա բազմիցս ասել եմ։ Ես երբեք այսքան շատ պարտություն չեմ ունեցել իմ կարիերայում։ Ես հավատում եմ իմ աշխատանքին և հավատում եմ խաղացողների ներուժին։ Մենք կարող ենք հասնել այն արդյունքներին, որոնց ցանկանում ենք»,- ասել է Սանտուշը։