Հայ շախմատիստները նվաճել են Աշխարհի գավաթի ուղեգրեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի անհատական առաջնության արդյունքներով նվաճեցին շախմատի աշխարհի գավաթի ուղեգրեր:  Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։

Գաբրիելը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Ռոբերտը, Շանթը և Հայկը 7.5 միավորով զբաղեցրել են համապատասխանաբար 17-րդ, 18-րդ և 21-րդ հորիզոնականները։

Չեմպիոն դարձավ գերմանացի գրոսմայստեր Մաթիաս Բլյուբաումը, ով վաստակեց 8.5 միավոր: Մաթիասը դարձավ պատմության մեջ առաջին շախմատիստը, ով երկրորդ անգամ ճանաչվեց Եվրոպայի տղամարդկանց չեմպիոն։

Հնարավոր է սա 5 մարդ, շախմատ and տեքստ, որում ասվում է «Gabriel abrielSargissian Sargissian Robert Hovhannisyan RobertHovhannisyan syan Shant Sargsyan Haik Martirosyan» նկարն է




Լրահոս