ՈՒՂԻՂ․ 08։00-ից մտել են «Մայր Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարի բնակարան ընտրակաշառք տալու կասկածով․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ը ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Պողոսյանի էջից տեղեկանում ենք, որ քրեական ոստիկանության աշխատակիցները վաղ առավոտյան ներխուժել են Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբ։ Թե ո՞րն է պատճառը, ի՞նչ է հետաքրքրում ոստիկաններին, դեռ հայտնի չէ։

Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածուն գործարար Կարեն Սիմոնյանն է, ցուցակում բավական մեծ թիվ են կազմում գործարար աշխարհի մարդիկ, իսկ երկրորդ համարը զբաղեցնում է ճանաչված հեռուստամեկնաբան Դերենիկ Մալխասյանը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ խուզարկությունն իրականացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

ArmLur.am-ի հետ զրույցում «Մայր Հայաստան» դաշինքի շտաբից փոխանցեցին, որ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է «Մայր Հայաստան» դաշինքի շտաբ և ժամը 08։00-ից համակիրների բնակարանների և «Մայր Հայաստան» դաշինքի շտաբի պետ՝ Արա Ոսկանյանի տուն։

Այս պահի դրությամբ Կարեն Սիմոնյանի գրասենյակն են խուզարկում կաշառք տալու կասկածով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս